«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Տավուշի մարզպետարանում միշտ «արջամկան օր» է

Տավուշի մարզպետարանում միշտ «արջամկան օր» է
13.05.2025 | 14:02

Ամերիկյան հայտնի ֆիլմ կա՝ «Արջամկան օրը», որի gլխավոր հերոսի կյանքի ամեն օրը կրկնվում է, ամեն օր արջամկան օր է: Տավուշի մարզպետարանում էլ գրեթե նույն վիճակն է. Նիկոլ Փաշինյանի քավոր-մարզպետ Հայկ Ղալումյանը նույն ժողովներն է անում, նույն հարցերն են քննարկվում, նույն կերպ նա հանձնարարականներ է տալիս ենթականերին, մարզպետարանն էլ նույն, շատ օգտագործելուց մաշված նախադասություններով, ընդհանուր, անորոշ բովանդակությամբ հաղորդագրություններ է տարածում։ Ահա մարզպետի աշխատակազմի կողմից այսօր տարածված հաղորդագրությունը․ «Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարներն ու ոլորտային պատասխանատուներ։ Քննարկման օրակարգում եղել են մի շարք կարևոր ոլորտներ՝ գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, ճանապարհաշինություն, առողջապահություն, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Մարզպետը կարևորել է յուրաքանչյուր ոլորտում ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացումը և բարձրացրել է որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են արագ արձագանք և համակողմանի լուծում։ Խորհրդակցության ավարտին Հայկ Ղալումյանը պատասխանատու անձանց տվել է համապատասխան հանձնարարականներ՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը և ապահովել ծրագրերի ժամանակին ավարտը»։ Ոչինչ չասող ընդհանուր բնույթի նախադասություններ՝ անորոշ բովանդակությամբ։ Սակայն Տավուշի մարզի խնդիրները չեն լուծվում, իսկ իրենց համար կարևորն այն է, որ ցույց տան՝ աշխատում են:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ